հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած նախկինում հնչած բազմաթիվ քննադատություններին՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում:

Դրանցից մեկը վերաբերում է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցմանը: Իսկ մյուսն էլ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հրատապ խնդիր է դարձել Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը, եւ նաեւ այդ պատճառով գնումը իրականացվում է արագ ընթացակարգով՝ մեկ անձից: Սա նույնն է, որ Կառավարությունը իր վստահելի, հարազատ, սիրելի կամ գուցե «փայատեր» ընկերությանը առանց մրցույթի գործ է պատվիրում եւ պետբյուջեից վճարում է դրա համար:

Նախկինում Նիկոլ Փաշինյանն այս երեւույթներից բոլորի թիկունքում ատկատի մեխանիզմ էր փնտրում. հետաքրքիր է՝ հիմա ինչու է հանդուրժում ատկատի մեխանիզմի գործադրումը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: