ՀՀ իշխանական շրջանակներից եկող ճնշումների իրական նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին լքել հայրենիքը, արտագաղթել. հայտարարություն
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Արցախցիների հանդեպ ատելության խոսքն այսօր տարածվում է ամենօրյա ռեժիմով՝ թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ իրական կյանքում։ Սակայն վերջին օրերին դրան գումարվել են նաև ուղղակի ճնշումներ՝ տարբեր անձանց հանդեպ։ Ճնշումներ, որոնք գալիս են հենց Հայաստանի Հանրապետության իշխանական շրջանակներից։
Այս գործողությունների իրական նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին լքել հայրենիքը, արտագաղթել։ Բայց մենք հստակ հայտարարում ենք՝ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի դիրքորոշումը մնում է անփոփոխ և մենք թույլ չենք տալու, որ մեր հայրենակիցները երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը։
Երեկ Արսեն Թորոսյանի հնչեցրած սպառնալիքներն ու դրան այսօր հաջորդած ապօրինի ձերբակալությունները, մատնավորապես՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, ով մասնագիտական աշխատանքի բերումով խոսում էր արցախցիների իրավունքներից, բացահայտում են ճնշումների իրական նպատակն ու բնույթը։
Այս ճնշումները ոչ միայն չեն կարող կոտրել մեր կամքը, այլև՝ ավելի են համախմբելու մեց, և մենք ավելի վճռական ենք սկսելու մեր պայքարը։
Եվ ուրեմն հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում՛՛: