ՀՀ իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու՞ ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում․ Զախարովան՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին
Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին, որին մեղադրում են նաև Ռուսաստանի հետ դաշնակից պետության օգտին արտահայտություններ անելու մեջ։
Ըստ Զախարովայի՝ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ-որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել: Ըստ նրա՝ նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը մտադիր է շարժվել ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ:
«Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում»,-ասել է Զախարովան:
Տեսանյութը՝ այստեղ:


