ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու. վարչապետ

ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու. վարչապետ

Ոչ մի բան չի զիջվել, ոչ մի բան չի փոխանակվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ոչ մի բան, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու: ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ:

Մենք հրապարակել ենք քարտեզ, որտեղ է արվել սահմանազատում: Քարտեզը ձևավորվել է՝ այդ թվում բնակիչների հետ մեր ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը: 

  • Կիսվել: