հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կբացի. թուրք պաշտոնյա

ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կբացի. թուրք պաշտոնյա

Վան քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարող է Վանի համար բացել նոր տնտեսական և զբոսաշրջային հնարավորություններ, գրում է ermenihaber.am-ը:

Թաքվան լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանում և Իրաքում կազմակերպված Վանի վերաբերյալ ճանաչողական արշավները մեծ արձագանք են ստացել, և նման նախաձեռնություն նախատեսվում է իրականացնել նաև Հայաստանում։

Նա նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը իրենց ամենամեծ ակնկալիքն է։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը Վանի նկատմամբ պետք է վերածել հնարավորության։ Նա շեշտել է, որ Վանի առևտրի պալատը պարբերաբար բարձրացնում է սահմանների բացման հարցը:

«Այս ուղղությամբ առավել ակտիվ են Իգդիրը և Կարսը, մենք նրանց մշտապես աջակցում ենք։ Մեր պաշտոնավարման ընթացքում նաև այց ենք իրականացրել Հայաստան, որտեղ մեզ դիմավորել են ջերմորեն»,-հավելել է վերջինս:

 

  • Կիսվել: