կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը միջնորդի կարիք չունի. Չավուշօղլու

ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը միջնորդի կարիք չունի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը միջնորդի կարիք չունի։ Այս մասն տեղեկացնում է Miliyet-ը:

Նշվում է, որ Չավուշօղլուն շեշտել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ադրբեջանը այս ֆորմատով աջակցում է։

Հիշատակելով Ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկած խաղաղության համաձայնագիրը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն ուղղված ցանկացած քայլի։

 

  • Կիսվել: