հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ-ի ժողովրդավարությանը սպառնացող արտաքին սպառնալիքներին։

«2021թ-ի մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ոչ կառավարություն, ոչ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։ Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել  ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն։ Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»,- ասաց նա։

Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․

«Երբ սկսվել էին Ուկրաիայի գորոծղությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ  իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանյովրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։

  • Կիսվել: