շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. գործունեության մասին հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. գործունեության մասին հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը, որը նաև հրապարակված է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:

Մանրամասն ներկայացված է Դատախազության սահմանադրական լիազորությունների բոլոր ուղղություններով կատարված ահռելի ծավալի աշխատանքը:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ուզում եմ նշել, որ առանձին բաժին է հատկացվել 2020 թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված հանցագործությունների քննությանը»,- հայտնել է նա:

  • Կիսվել: