ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել. Միրզոյան
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել: Անկյունաքարային իրադարձություն է տեղի ունեցել այս առումով, ՀՀ ԱԺ-ն ընդունել է օրենք՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության մեկնարկի մասին: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերն անդամակցության ուղղությամբ: Մենք իսկապես ձգտում ենք մաս դառնալ ժողովրդավար և զարգացող երկրների այս ակումբին: Մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենալու մեր հռչակված մոտեցմանը»- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը կարևորեց տրանսպորտային փոխկապվածության հարցը. «ԵՄ-ի գործընկերներն էլ ուզում են մասնակցություն ունենալ ենթակառուցվածքների շահագործման, ապաշրջափակման հարցում: Աշխարհում շատերն այն գործընթացը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ շատ ավելի մեծ պրիզմայով են նայում»:


