երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ դեսպանը Ֆլորիդայում քննարկել է «Երևանյան երկխոսության» ձևաչափերը

ՀՀ դեսպանը Ֆլորիդայում քննարկել է «Երևանյան երկխոսության» ձևաչափերը

Նոյեմբերի 10-ին Ֆլորիդա նահանգ կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆլորիդայի «Փալմ Բիչ» առևտրի պալատի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեթյու Սվիֆթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ առևտրի պալատի և հայկական բիզնես համայնքների միջև։
 
Բացի այդ, որպես «Կոնկորդիայի» համահիմնադիր, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն՝ Մեթյու Սվիֆթը դեսպանի հետ քննարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և «Կոնկորդիա» գագաթնաժողովի միջև հնարավոր գործընկերության ձևաչափերը։

  • Կիսվել: