չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀՀ դեսպանը Բրեդ Շերմանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը

ՀՀ դեսպանը Բրեդ Շերմանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը

Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր։ Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին, երկու երկրների միջև ուղիղ չվերթի գործարկման հնարավորությանը։

Դեսպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը։

  • Կիսվել: