երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նախագահին

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նախագահին

Հոկտեմբերի 20-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Խարազյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Ալ-Շարաայի հետ, որին ներկա է եղել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Ալ-Շեյբանին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Առանձնազրույցի ընթացքում Սիրիայի նախագահը հաջողություն է մաղթել դեսպան Խարազյանին իր առաքելության մեջ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր ավանդը կբերի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Ռուբեն Խարազյանն իր հերթին ընդգծել է հայ-սիրիական համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ նշելով, որ երկու երկրները կապված են դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններով։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

 

  • Կիսվել: