ՀՀ ԱԺ նախագահի մասին հերթական կեղծ բովանդակությամբ ու իրականության հետ կապ չունեցող նյութն է տարածվում. Հարությունյան
ՀՀ ԱԺ նախագահի մասին հերթական կեղծ բովանդակությամբ ու իրականության հետ կապ չունեցող նյութն է տարածվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
՛՛Տեսանյութի հեղինակին 24 ժամ ժամանակ ենք տվել այն հեռացնելու համար, այլապես կգնանք իրավական ճանապարհով, և վերջինս ստիպված կլինի կեղծ պնդումներն ապացուցել դատարանում` պատասխանատվություն կրելով քաղաքացիական դատավարության շրջանակներում՛՛,-նշել է նա։




