շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը դիմել է միջազգային կառույցներին՝ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ահաբեկչությունը Արցախի խաղաղ բնակչության դեմ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը դիմել է միջազգային կառույցներին՝ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ահաբեկչությունը Արցախի խաղաղ բնակչության դեմ

Արցախում հումանիտար ճգնաժամը երեկվանից շարունակվում է՝ գազամատակարարումը կրկին դադարեցվել է Ադրբեջանի կամայականության արդյունքում, որը արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության եւս մեկ արտահայտումն է: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ դիմելով միջազգային կառույցներին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Առավոտյան հրատապ գրություններ եմ ուղարկել մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային գործընկերներիս՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ստեղծված հումանիտար աղետի վրա: Արցախի խաղաղ բնակչությունը եղանակային սաստիկ ցուրտ պայմաններում (մինչեւ - 6 աստիճան) առանց ջեռուցման, տաք ջրի եւ այլ կենսական անհրաժեշտ միջոցների (նման պայմաններում էլեկտրաէներգիան սկսել է խափանումներով աշխատել) չի կարողանում հոգալ իր առաջնային կարիքները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է դիմել ամենաստոր միջոցին անգամ, միայն թե հասնի Արցախի հայաթափմանը: Ինչպես նշում են գործընկերներս՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները իրենց հայտարարության մեջ, «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է եւս մեկ «մանր վրեժխնդրության» գործիք»: Սա ամոթալի է:

Կոչ եմ արել միջազգային գործընկերներիս դատապարտել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ շարունակվող ահաբեկող գործողությունները եւ հրատապ քայլեր ձեռնարկել այն կանխելու համար»։

  • Կիսվել: