կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ Ազգային ժողովի նախկին իմքայլական պատգամավորը Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխել

ՀՀ Ազգային ժողովի նախկին իմքայլական պատգամավորը Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխել

Փետրվարի 3-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացու (Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից․ Ռ․Ս․-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

  • Կիսվել: