կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է վարչապետի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է վարչապետի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,- ասված է մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ ադրբեջանական օկուպացիայի տակ են, և այն որակել «քաղաքական շահարկում»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: