երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը քննարկել են Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը քննարկել են Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումները

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մոհամեդ ալ Խուլեյֆիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը և Մոհամեդ ալ Խուլեյֆին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Երկուստեք բարձր է գնահատվել տարածաշրջանի անվտանգության պահպանման համատեքստում Կատարի միջնորդական ջանքերը:

  • Կիսվել: