Հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հրանտ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագիր է ստորագրել նախագահը․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐԵԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո):