շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հեղափոխության ժամանակ մարդիկ փոփոխություն էին ուզում, բայց կատարողն են սխալ ընտրել, նա միանձնյա որոշում կայացնող է, ով ուզուրպացնում է իշխանությունը․ Կարապետյան

Հեղափոխության ժամանակ մարդիկ փոփոխություն էին ուզում, բայց կատարողն են սխալ ընտրել, նա միանձնյա որոշում կայացնող է, ով ուզուրպացնում է իշխանությունը․ Կարապետյան

Թուրքիան, Ադրբեջանը միջամտում են Հայաստանի ներքին հարցերին։ Հետաքրքիր է, որ ՔՊ-ն խոսում է ինքնիշխանությունից, նույն պահին մեր երկրում եվրոպայի տասնյակ երկրի ղեկավարներ լսում են, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարն անհարգալից շփվում, վիրավորում, հայ ժողովրդին մեղադրում սեպարատիստ լինելու մեջ։ Այս մասին Սյունյաց երկրի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը նաև հիշեցրեց՝ Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարների պահանջները՝ ՀՀ Սահմանադրություն փոխելու մասին,ընդգծեց, ինքնիշխանությունն այն չէ, որ բոլորը կարողանան ներազդել մեր վրա, հանրաքվե պահանջեն, ինքնիշխանությունն այն է, որ մենք մեր առաջնահերթությունը հասկանանք՝ ներքին գործերում։ Կարապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, պահանջելով Սահմանադրության փոփոխություն, գիտի, որ դա անհնար է, նա դա պահում է՝ խաղաղության գործընթացը ձգձգելու համար։

«Պայքարում ենք՝ տեսնելով հայրենիքին վտանգ, իրենք պայքարում են, որ պահեն իրենց պաշտոնը, քանի որ մինչև այս պաշտոնն իրենք չեն ունեցել որևէ աշխատանք, որը կարող է իրենց այսպիսի ֆինանսական հաջողություններ բերել։ Նրանք ձեռք են բերել ֆինանսական կարողություններ, գնում են իրենց համար մեծ կարողություններ, ցանկանում են մնալ պաշտոնի, նրանք սկսեցին հարմարվել իշխանական գործիքակազմին՝ ճնշել մարդկանց, օգտվել։ Հեղափոխության ժամանակ, կարծում եմ, մարդիկ ճիշտ երազանք ունեին, փոփոխություն էին ուզում, բայց կատարողն են սխալ ընտրել, ոչ թե երազանքներն էին սխալ, այլ՝ կատարողը։ Նա թիմային գործիչ չէ, նա միանձնյա որոշում կայացնող է, ով ուզուրպացնում է իշխանությունը՝ թույլ չտալով ակտիվ գործիչներին Հայաստանում տեղ ունենալ»,- ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրություններին՝ Կարապետյանը նշեց, որ խոսքը գրանցված աշխատակիցների մասին է, ոչ թե՝ կաշառքի, թե ինչ խոսույթ է՝ այլ հարց է։
«Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որ հետո օգտագործեն կուսակցության դեմ»,- ասաց Կարապետյանը։

  • Կիսվել: