շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է, թե ինչ է պատասխանել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային

Հայտնի է, թե ինչ է պատասխանել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության գրավոր հարցմանն այն մասին, թե ինչ պատասխան է տվել պաշտոնական Երևանը Ռուսաստանի ԱԳՆ նոտային, որը հղվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո որոշակի շրջանակների կողմից ՌԴ հասցեին հնչեցված մեղադրանքների կապակցությամբ։

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Երևանն էլ իր հերթին հիշեցրել է ՌԴ-ին ռուսական մամուլում տեղ գտնող հակահայկական կոնտենտի մասին։

Միևնույն ժամանակ ԱԳՆ-ից հայտնել են, որ պաշտոնական Մոսկվային վստահեցրել են նրանում, որ եթե հնչեցված հայտարարությունների մեջ քրեական տարր լինի, օրինապահ մարմինները կզբաղվեն դրանով։

Նշենք, որ մինչ այս ԱԳՆ-ն չէր գաղտնազերծում իր պատասխանը ռուսական նոտային։

 

  • Կիսվել: