կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը

Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը

Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արտակ Զեյնալյանը, Սարգիս Մադաթյանը և Անի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

  • Կիսվել: