հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է՝ ով է լինելու Արագածոտնի նոր մարզպետը

Հայտնի է՝ ով է լինելու Արագածոտնի նոր մարզպետը

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Պետրոսյանը։

Նա ասել է, որ իրեն գործադիրից նման առաջարկ է եղել, ինքն էլ համաձայնություն է տվել։

Հարցին՝ իրեն մարզպետ նշանակելու համա՞ր է Դավիթ Գևորգյանն այդ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրել, Պետրոսյանն ասել է, որ ոչ, հավանաբար՝ այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով, ապա հավելել, որ իրենք Գևորգյանի հետ շատ լավ աշխատել են։

Մամուլը գրում է նաև, որ Դավիթ Գևորգյանին այլ պաշտոն առաջարկել պետական գերատեսչությունում:

  • Կիսվել: