հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Խովաևն ու Բայրամովը

Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Խովաևն ու Բայրամովը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտները և այդ համատեքստում ձեռնարկված քայլերը, վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև մտքեր փոխանակել այս գործընթացի հեռանկարների վերաբերյալ։

Բացի այդ՝ ընդգծվել է նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: