հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը

Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը

Tasnim լրատվական գործակալության արտաքին քաղաքականության խմբի տվյալներով՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի առաքելության ավարտից և Նիկոլ Փաշինյանի հետ նրա հրաժեշտի հանդիպումից հետո լուրեր են շրջանառվում Խալիլ Շիրղոլամիի՝ որպես Հայաստանում Իրանի նոր դեսպանի ընտրության մասին։

Շիրղոլամին ներկայումս Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և ուսումնասիրությունների փոխտնօրենն է, և սա նրա առաջին առաքելությունը կլինի որպես դեսպան։

  • Կիսվել: