Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի քննարկումներին, սակայն դե յուրե կառույցի անդամ է՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։
«Վաղուց քննարկում ենք այս հարցը։ Դե ֆակտո, Հայաստանը իր աշխատակիցներին, զինվորականներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է՝ չի վճարել անդամակցության վճարները»,- ընդգծել է Տաալատբեկ Մասադիկովը։
Նա հավելել է, որ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում: Պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին՝ ի՞նչ որոշում կարելի է ակնկալել Հայաստանի անդամակցության վերաբերյալ՝ գլխավոր քարտուղարը նշել է՝ կառույցից «հեռացնելու կամ չհեռացնելու» որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այլ ոչ քարտուղարությունը:
«Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստում, ևս հայտնի չէ: Եկեք չշտապենք: Մենք լսել ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունները»,- հավելել է Մասադիկովը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքերը ՀԱՊԿ-ում, կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է, և ինքն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից:



