ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայրենիքի փրկության շարժման անդամները կայցելեն մարզեր

Հայրենիքի փրկության շարժման անդամները կայցելեն մարզեր

«Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում: Այս մասին մարտի 3-ին կազմակերպված հանրահավաքի վերջում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կիրականացնենք այստեղ»:

Մանուկյանն ասաց նաև, որ հնարավոր է՝ անհրաժեշտ լինի իրականացնել նաև շատ ավելի կտրուկ գործողություններ:

  • Կիսվել: