կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

 

«Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան։

 

Ուժը միասնության մեջ է»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: