ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում

Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում

Հայկական «Expper Technologies» ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է «Golden Kitty Award 2020» տարվա լավագույն պրոդուկտների ցանկում: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 
«Ռոբին ռոբոտը լավագույն պրոդուկտների ցանկում է ներառվել, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը։
Նա հորդորել է քվեարկել հայկական պրոդուկտի օգտին, որի արդյունքում այն կարժանանա «Golden Kitty Award 2020» մրցանակին։
 
2020 թվականին Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին, իսկ այն ստեղծած ընկերությունը` «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակում ճանաչվել հաղթող ընկերություն։
 

  • Կիսվել: