Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Բայրամով
Լավրովի կողմից 2020 թվականին առաջարկված փաստաթուղթը չի նախատեսել Լեռնային Ղարաբաղի տարածքների փոխանցումն Ադրբեջանի վերահսկողությանը։ Այս ամսին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում էր իրավիճակի լիակատար սառեցում, որից հետո ոչինչ չէր կարող տեղի ունենալ։ Մենք, մեր դիրքորոշումից ելնելով, հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցել Հայաստանի հետ, բայց թող նա նշի, թե երբ է իր զորքերը դուրս բերելու տարածքներից։ Հայկական կողմը նույնպես դեմ է եղել փաստաթղթին»։
Բայրամովն ընդգծել է, որ հայկական կողմի համար չափազանց կարևոր էր հատկապես այդ օրն արդյունքի հասնելը։
«Չէ՞ որ մենք ասել էինք, որ բանակցությունները կարող ենք շարունակել հաջորդ օրը»,-նշել է Բայրամովը և հայտնել, որ մինչ կողմերը բանակցում էին, ստացվել է հաղորդագրություն Ադրբեջանի կողմից Հադրութի բռնազավթման մասին։
«Սա ուշագրավ պահ էր։ Մենք նրանց տեղեկացրինք, որ հայկական կողմի 5+2 ձևաչափի առաջարկը (յոթ շրջաններից հինգի փոխանցումը Ադրբեջանին՝ բացառությամբ Քարվաճառի և Լաչինի) այլևս արդիական չէ»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:


