շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկ Սարգսյանի նախագիծը Հայաստանի համար չէ. Գաբրիել Բալայանը` պատգամավորի առաջարկի մասին

Հայկ Սարգսյանի նախագիծը Հայաստանի համար չէ. Գաբրիել Բալայանը` պատգամավորի առաջարկի մասին

Անհնար է մեկ ամսվա ընթացքում լիարժեք զինվոր պատրաստել։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի` զորակոչի վերաբերյալ նախաձեռնությունը համահունչ չէ հայկական իրողության հետ։ Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքայնորեն անընդունելի է։ Բանն այն է, որ զորակոչից հետո զինվորի համար առնվազն 5 ամիսը ուսումնական փուլ է, որից հետո միայն նա անցնում է լիարժեք զինվորական ծառայության»,- ասաց Բալայանը։

Ըստ նրա` պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում և չի կարծում, թե պատգամավորի ասած փորձը կիրառելի է Հայաստանում։

Փոխնախարարի խոսքով՝ չի կարելի պարզապես վերցնել ու կուրորեն կրկնօրինակել արտասահմանյան փորձը։

  • Կիսվել: