Հայկ Մարությանը քարոզարշավ է անցկացրել Վաղարշապատում
«Նոր ուժ կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եղել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։
Քարոզարշավի շրջանակներում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ բոլորին հորդորելով գնալ ընտրության և քվեարկել «Նոր ուժ» կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը 5-րդն է։
Որոշ քաղաքացիներ իրենց հերթին հաջողություն են մաղթել Հայկ Մարությանին առաջիկա ընտրություններում։


