Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան
«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ՍԴ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքը ևս դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Այսօր ավելի վաղ նույն պահանջով ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը։



