ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկ Մամիջանյանն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել՝ հայ գերիներին տեսակցելու պահանջով

Հայկ Մամիջանյանն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել՝ հայ գերիներին տեսակցելու պահանջով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախօրեին տեղեկացրել էր, որ պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, նրանց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությիւններ չկան, Մամիջանյանը, ուղիղ՝ էլեկտրոնային փոստի միջոցով է նամակն ուղարկել Միլլի Մեջլիսի խոսնակին։

 

  • Կիսվել: