շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայերին փորձում են համոզել, որ Ղարաբաղում խաղաղությունը Երեւանի պարտությունն է. Նարիշկին

Հայերին փորձում են համոզել, որ Ղարաբաղում խաղաղությունը Երեւանի պարտությունն է. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արեւմտյան երկրները հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին սադրում են վարկաբեկելու եւ խափանելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը: Նրա խոսքով ՝ Արեւմուտքը դժգոհ է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ ։

"Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ որոշ արեւմտյան երկրներ առկա ալիքներով հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին սադրում են՝ վարկաբեկելու եւ հրադադարի մասին պայմանավորվածությունը խափանելու համար",-հայտարարել է Նարիշկինը: Նրա խոսքով՝ հայերին փորձում են համոզել, որ Ղարաբաղում խաղաղությունը Երեւանի պարտությունն է, եւ "անհրա-եշտ է պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ", իսկ ադրբեջանցիներին համոզում են, որ Կրեմլը "իրենցից հաղթանակ է գողացել", երբ իրենց բանակը ընդամենը մի քայլի վրա էր Ստեփանակերտը գրավելուց:

Նա գտնում է, որ նման գործողությունները վկայում են, որ "ԱՄՆ- ն եւ նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ' ադրբեջանցիների եւ հայերի շահերի հաշվին": Նարիշկինը նշում է, որ ամերիկացիներին եւ եվրոպացիներին չի անհանգստացնում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության եւ ծանր ռազմական հակամարտության:

Ըստ Նարիշկինի՝ ՆԱՏՕ-ի երկրները փորձում են թաքցնել իրենց վրդովվածությունը՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված՝ Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնագրի առնչությամբ: "ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վրդովված են, որ պատերազմը կանգնեցվել է Մոսկվայի միջնորդությամբ ։ Չէ որ դա, ըստ էության, "զրոյացրեց" Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նրանց բազմամյա աշխատանքը", - ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: