չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանը Սահմանադրությունը փոխելու պարտավորություն իր վրա չի վերցրել․ Միրզոյան

Հայաստանը Սահմանադրությունը փոխելու պարտավորություն իր վրա չի վերցրել․ Միրզոյան

Մենք հավատում ենք և լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեղահանված անձինք կարողանան լիովին ինտեգրվել Հայաստանին և շարունակել իրենց կյանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Պատասխանելով Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմանների մասին հարցին՝ նախարարը նշել է, որ հարցը տվող լրագրողն ինքն է թվարկել դրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։

«Ինչպես ճիշտ նշեցիք, Մինսկի խմբի հարցը, ըստ էության, լուծված է. կա քաղաքական որոշում, և տեխնիկական հարցերը կլուծվեն մինչև դեկտեմբեր։ Սահմանադրության վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում նշել, որ, ինչպես նախկինում, որ նման հարց օրակարգում չկա», - հայտարարել է Միրզոյանը։

Նախարարը ընդգծել է, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նորի ընդունումը բացառապես ներքաղաքական հարց է, և դա պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը։

«Ես զարմացած եմ, որ այդքան շատ հավաստիացումներից հետո այս հարցը դեռևս բարձրացվում է։ Հայաստանը երբեք նման պարտավորություններ չի ստանձնել։ Սա ներքին հարց է։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է դա կապել և որպես պայման ներկայացնել։ Մենք չենք ընդունում այս կապը», - հայտարարել է նախարարը։

 

  • Կիսվել: