Հայաստանը պետք է ընտրի այն գնացքը, որը համընթաց է երկրի և ժողովրդի ճանապարհին. Շոյգու
Հայաստանը պետք է ընտրի այն գնացքը, որը համընթաց է երկրի և ժողովրդի ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուստի պետք է ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, ընտրել այն գնացքը, որը քեզ համընթաց է։ Համընթաց է քո երկրի ճանապարհին, համընթաց է քո ժողովրդի ճանապարհին»,- խորհուրդ է տվել ՌԴ ԱԽ քարտուղարը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը դեռևս մնում է ՀԱՊԿ-ում, սակայն կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստը դարձյալ անցել է առանց Երևանի ներկայացուցիչների մասնակցության։
Բուն նիստի ժամանակ Շոյգուն նշել էր, որ Հայաստանը չի ցանկանում անվտանգության խնդիրները լուծել ՀԱՊԿ-ի հետ միասին և պաշտպանություն է փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։


