Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ․ Մհեր Գրիգորյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ: Այս մասին այսօր ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Համոզված եմ, որ ԱԲ-ի զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն անվտանգ և մրցունակ ապագա: ԱԲ-ի զարգացումը կապված է բարձր կատարողական հաշվողական կարողությունների հետ: Այս առումով տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29 տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ քարոզարշավի պատճառով գտնվում է արձակուրդում։
Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


