չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ում

Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է սպառազինությունների կրճատման և զինաթափման գործող ռեժիմների կարևորությունը: Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

«Պատվիրակությունը վերահաստատել է նաև ՀՀ հանձնառությունը՝ կատարելու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կոչ արել պայմանագրին դեռևս չմիացած պետություններին միանալ պայմանագրին։ Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և կշարունակի հետապնդել այս քաղաքականությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ երկրի միջուկային անվտանգությունը բարելավելու և ամրապնդելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: