չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանը ոչ մի ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ում մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին. Լեբեդև

Հայաստանը ոչ մի ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ում մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին. Լեբեդև

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

՛՛Ոչ, գտեք, մենք ոչ մի ազդանշան չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը՛՛,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Լեբեդևն ուշադրություն է հրավիրել Երևանում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ բարձր մակարդակի անձանց հայտարարություններին: ՛՛Ինչ վերաբերում Է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում, հարևանների հետ ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար եւ հուսով եմ, որ այդպես էլ կլինի՛՛,- ընդգծել է Համագործակցության գլխավոր քարտուղարը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: