ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ. Լուկաշենկո

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ. Լուկաշենկո

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ: Այս մասին Բիշքեկում Համագործակցության գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի քննադատորեն գնահատել ԱՊՀ-ում տիրող իրավիճակը և գլուխները չթաքցնել ավազի մեջ։ «Մինչ օրս Արևմուտքը շարունակում է փորձել մեզ խարխլել, թուլացնել և ստորադասել իր շահերին։ Նախ՝ Վրաստանը դուրս եկավ մեր ասոցիացիայից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ։ Մեծ հարցեր կան Մոլդովայի մասով: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է երկրի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ դա չի կարելի կողքից հանգիստ դիտարկել, «հակառակ դեպքում մենք ուղղակի կտոր-կտոր կլինենք»։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին նետվեցին մեզ վրա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով։ Փառք Աստծո, որ ոչ միայն միտում է նկատվել այս հակամարտությունների լուծման ուղղությամբ, այլ դրանց մի մասը հաջողությամբ հաղթահարվել է»,- ասել է Լուկաշենկոն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: