Հայաստանը՝ մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանը 144 «կողմ» ձայներով ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ։
«Գերազանց արդյունք։ Շատ շնորհակալություն մեր բոլոր կողմնակիցներին, ՄԱԿ անդամ-պետություններին՝ վստահության համար»,-գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է քվեարկությունը, որն անվանել է «միջազգային հանրության կողմից մեր ժողովրդավարական փոխակերպումների ճանաչման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ խրախուսման էական առաջընթացի համոզիչ վկայություն»։