ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի ՌԴ-ին՝  հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար․ Կոնստանտին Կոսաչով

Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի ՌԴ-ին՝ հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար․ Կոնստանտին Կոսաչով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար, հայտնում է EAdaily-ն:

Ինչպես նշել է Կոսաչովը, Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«Պետք է գնահատվեն վստահելիությունը, վտանգը և ռիսկերը, որոնք այդ առումով առաջանում են: Բնականաբար, պետք է հաջորդի Հայաստանի կողմից պաշտոնական դիմումը, այլ ոչ թե եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»,- հայտնել է սենատորը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ որևէ կանխատեսումներ անելը վաղաժամ է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: