հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը ԼՂ հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ-ին. Զայնետդինով

Հայաստանը ԼՂ հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ-ին. Զայնետդինով

Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին  ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր  Զայնետդինովը:

 

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը համարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված մեխանիզմ», - ասել է ՀԱՊԿ-ի  մամուլի քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: