շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայաստանը իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերով հանդիպումներից․ ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմի հայտարարությունները խոսում են Երևանը ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռու պահելու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։ 

Հարցին, թե Հայաստանը կմասնակցի՞ ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են․ «Դիմեք հայկական կողմին։ Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ Հայաստանն այս փուլում հեռանում է տարբեր մակարդակներում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերով հանդիպումներից»։
 
Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: