ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Հայաստանը գրեթե 46 անգամ ավելացրել է դեպի ՌԴ անձրևանոցների և ռետինե կոշիկների արտահանումը

Հայաստանը գրեթե 46 անգամ ավելացրել է դեպի ՌԴ անձրևանոցների և ռետինե կոշիկների արտահանումը

Հայաստանը, անցյալ տարվա տվյալների համաձայն, Ռուսաստան անձրևից պաշտպանող միջոցների՝ անձրևանոցների և ռետինե կոշիկների մատակարների առաջատար եռյակում է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։

Առաջին տեղում Չինաստանն է։ Այն յոթերորդ տարին անընդմեջ դարձել է անձրևից պաշտպանող ապրանքների հիմնական արտահանողը Ռուսաստանի Դաշնություն՝ մատակարարելով 30,5 մլն դոլարի համապատասխան արտադրանք։

Հայաստանն ու Իտալիան լավագույն եռյակից դուրս են մղել  Ղրղզստանին ու Ուզբեկստանին։ Հայաստանի արտահանումը կազմել է 2,9 մլն դոլար (աճել է գրեթե 46 անգամ), Իտալիայինը՝ 1,2 մլն դոլար։

  • Կիսվել: