Հայաստանը և ԵՄ-ն առաջընթաց են գրանցում վիզաների ազատականացման հարցում. ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հայաստանը և Եվրամիությունն առաջընթաց են գրանցում վիզաների ազատականացման հարցում։ Այս մասին նա գրել է X-ում՝ գրառմանը կցելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի տեսանյութը։
«Մենք առաջընթաց ենք գրանցում վիզաների ազատականացման հարցում։ Գիտեմ, որ դա մեծապես կարևոր է հայերի համար։ Դա նաև կարևոր է ԵՄ-ի համար, քանի որ այն մեր ժողովուրդներին ավելի է մոտեցնում իրար։ Վստահ եմ, որ մենք կհասնենք դրան», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել։


