Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։
«Հայաստանը դուրս չի եկել, սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Ասել, որ նրանք գնացել են կամ գնում են, այդպիսի հարց չկա։ Ամեն դեպքում, Հայաստանի հետագա մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին այս երկրի՝ անկախ, ինքնիշխան որոշումն է»,- ասել է նա։