Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն
Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան էջից:
«Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական ու առևտրային համագործակցությունը խորացնելու հարցում»,-ասված է գրառման մեջ:


