հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Հայաստանը ցուցադրական «սիրախաղ» է անում Կիևի ռեժիմի հետ. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն

Հայաստանը ցուցադրական «սիրախաղ» է անում Կիևի ռեժիմի հետ. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը փորձում է բարձրացնել խաղադրույքները Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես է Երևանը փորձում բարձրացնել խաղադրույքը կամ պարզապես դիմել շանտաժի»:

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը «սիրախաղ է անում Կիևի ռեժիմի հետ»։

«Վերոնշյալ գիծը, որը ներառում է, անկասկած, ցուցադրական «սիրախաղ» Կիևի ռեժիմի հետ, լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխող շրջանակների՝ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցության պատրաստակամության վերաբերյալ։ Եվ եթե Երևանը ձգտում է ապահովել, որ իր շահերը հաշվի առնվեն, ապա ինչո՞ւ չպետք է Մոսկվան նմանատիպ փոխադարձ խնդրանքով դիմի իր հայ գործընկերներին։ Մենք հույս ունենք ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցման»,- հայտարարել է Ֆադեևը։

 

  • Կիսվել: