կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ. Զատուլին

Հայաստանը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ. Զատուլին

Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել Է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

՛՛Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, առիթներ է փնտրում, մի քայլին հաջորդում է մյուսը, դա համապատասխանում է նրանց քաղաքականությանը։ Կարծում եմ՝ ՛՛Զվարթնոցով՛՛ գործը չի սահմանափակվի։ Ինչ էլ որ նրանք հիմա ասեն, նրանք աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո դնելու են Գյումրիում ռազմաբազայի գոյության հարցը՛՛,-ասել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է. ՛՛Հայաստանի դիրքորոշումը այն է, որ ՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: